Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-36112-23.08.2022,30.09.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 21.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 21.1 Համայնքի ավագանու անդամի շահերի բախումը

1. Համայնքի ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պարտավոր է չմասնակցել ավագանու որոշումների քվեարկությանը:

2. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: