Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-713-07.10.2005-ՊԻ,ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանա՟տվության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 28-ի N ՀՕ-302 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «պայմանագրային հիմունքներով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով ։

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«Հոդված 12. Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի ինչպես նաեւ ստանդարտների խախտումներ թույլ տալը.

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաեւ ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաեւ վտանգ չեն պարունակում մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաեւ վտանգ են պարունակում մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ չեն կարող վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով եւ օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝

- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով եւ օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործունեության դադարեցում»։

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 121 եւ 122 -րդ հոդվածներով .

«Հոդված 121 . Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը.

Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Հոդված 122 . Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության իրականացման չապահովումը.

Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության իրականացման չապահովումը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։