Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «9-րդ,» թվից հետո հանել «11-րդ եւ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը «խախտումն է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտման» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝
«11) պահպանել «սույն օրենքով սահմանված՝ նվերներ ընդունելու սահմանափակումները.»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Սահմանադրական դատարանի դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները
1. Սահմանադրական դատարանի դատավորը չպետք է իր պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունի կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնի:
2. Սահմանադրական դատարանի դատավորը պետք է միջոցներ ձեռնարկի, որ իր ընտանիքի անդամները եւ իր հետ փոխկապակցված անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ դատավորի պաշտոնեական պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ:
3. Սույն օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողությունները, որոնց հետեւանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն եւ որը տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում նաեւ փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով:
4. Դատավորը կարող է ընդունել միայն հետեւյալ նվերները.
5) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
6) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
7) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.
8) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
5. Սույն հոդվածի իմաստով «հյուրասիրություն» է համարվում այն նվերը, որն առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով եւ առաջարկներով:
6. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ 1-ին կետով նախատեսված՝ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է վաթսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Դատավորները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերները տնօրինվում են «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով:
9. Եթե դատավորը ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա վերջինս սահմանված կարգով անմիջապես, սակայն ոչ ուշ քան հնգօրյա ժամկետում, հայտնում է Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա դատավորը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի կամ վճարվի դրան համարժեք հատուցում՝ խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա դատավորը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը:
10. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք ստացել են նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա այդ մասին իրեն հայտնի դառնալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ քան հնգօրյա ժամկետում, դատավորը սահմանված կարգով հայտնում է Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա դատավորը միջոցներ է ձեռնարկում, որ ստացված նվերը վերադարձվի կամ վճարվի դրան համարժեք հատուցում՝ խորհրդատվական կարծիք ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:
11. Սույն հոդվածի իմաստով փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը:
12. Նվերների հաշվառման եւ հանձնման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: