Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասում «օտարման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 46-րդ հոդվածի 4.1-ին եւ 4.2-րդ մասերով սահմանված» բառերը:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) ներկայացվում է անշարժ գույքերի միավորման կամ անշարժ գույքի միավորների բաժանման գրանցման դիմում, բացառությամբ սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված դեպքերի:»:
Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում`
1.«Անշարժ գույքի հասցեավորումն» բառերից առաջ լրացնել «Բացառությամբ սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված դեպքերի,» բառերը.
2.«Անշարժ գույքի հասցեավորումն» բառերը փոխարինել «անշարժ գույքի հասցեավորումն» բառերով:
Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածում`
1. 2-րդ մասում «ավելի» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը, նույն մասի երկրորդ «պատկանող» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը:
2. 3-րդ մասում «Բաժանվող» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը, նույն մասում «նոր» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը:
3. 3-րդ մասի 1-ին կետում «բաժանվող» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը, նույն կետում «նոր» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը, նույն կետում «իրականացվում է բաժանվող» բառերից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը:
4. 3-րդ մասի 3-րդ կետում «բաժանվող» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը, նույն կետում «հիման վրա» բառերից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը:
5.4-րդ մասում «եթե» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը, նույն մասում «հաստատված» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը:
6. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-4.6-րդ մասերով.
«4.1. Անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության իրավունքի իրավատերերը կարող են միավորել այդ անշարժ գույքի միավորը սույն օրենքով սահմանված կարգով իրենց անվամբ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի միավորի հետ, առանց նախօրոք այդ անշարժ գույքի միավորի նկատմամբ` որպես անշարժ գույքի առանձին միավոր իրենց անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունը:
4.2. Հողամասերի ընդլայնման նպատակով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքերում օտարվող եւ ընդլայնվող հողամասերը գրանցվում են որպես մեկ ընդհանուր անշարժ գույքի միավոր, առանց նախօրոք օտարվող հողամասի նկատմամբ` որպես անշարժ գույքի առանձին միավոր ձեռք բերողների անվամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցման:
4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերում իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերից ծագող եւ անշարժ գույքերի միավորման իրավունքի պետական գրանցման դիմումում պետք է նշվի այն անշարժ գույքի միավորի հասցեն կամ դրա ծածկագիրը, որի հետ միասին, որպես անշարժ գույքի մեկ միավոր, ներկայացվում է իրավունքի պետական գրանցման:
4.4. Եթե սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում չի ներկայացվում միավորվող անշարժ գույքի միավորների հասցեավորման որոշում, ապա նոր առաջացող հասցեավորման օբյեկտը գրանցվում է սեփականության իրավունքով իրավատիրոջ անվամբ գրանցված անշարժ գույքի միավորի հասցեով, բացառությամբ, եթե միավորվող անշարժ գույքի միավորները Կառավարության կողմից սահմանված հասցեավորման կարգի պահանջներին համապատասխան արդեն իսկ գրանցված են առանձին հասցեներով:
4.5. Եթե սույն հոդվածի 4.2-րդ մասով սահմանված դեպքերում չի ներկայացվում միավորվող անշարժ գույքի միավորների հասցեավորման որոշում, ապա նոր առաջացող հասցեավորման օբյեկտը գրանցվում է ընդլայնվող անշարժ գույքի միավորի հասցեով:
4.6. Եթե ներկայացված իրավահաստատող փաստաթղթերով հնարավոր է հստակ ճշտել գրանցվող հողամասի բոլոր շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները, ապա սույն հոդվածի 4.1-ին մասերով սահմանված դեպքում հողամասի հատակագիծ չի պահանջվում:»:
Հոդված 5. Օրենքի 75-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7.Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով իրավական կադաստրի տեղեկատվության կազմից` համընդհանուր ծանոթացման համար` կարող է տրամադրվել անվճար տեղեկատվություն: Համընդհանուր ծանոթացման համար անվճար տրամադրվող տեղեկատվության ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է նոր կարգավորումներ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում, 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում, 44-րդ հոդվածի 1-ին մասում, 46-րդ եւ 75-րդ հոդվածներում: Կարգավորումների նպատակն է անշարժ գույքերի միավորման որոշ դեպքերում իրավունքների պետական գրանցման համար ներկայացվող անշարժ գույքի հասցեի որոշման պահանջի վերացումը: Մասնավորապես`
1. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի իրավատերերը կարող են միավորել այդ գույքը օրենքով սահմանված կարգով իրենց անվամբ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի միավորի հետ, առանց նախօրոք այդ գույքի նկատմամբ` որպես անշարժ գույքի առանձին միավոր իրենց անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, պահպանելով Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունը:
2. Հողամասերի ընդլայնման նպատակով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքերում օտարվող եւ ընդլայնվող հողամասերը գրանցվում են որպես մեկ ընդհանուր անշարժ գույքի միավոր, առանց նախօրոք օտարվող հողամասի նկատմամբ` որպես անշարժ գույքի առանձին միավոր ձեռք բերողների անվամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցման:
3. Օրենքի 46-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերում իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերից ծագող եւ գույքերի միավորման իրավունքի պետական գրանցման դիմումում պետք է նշվի այն գույքի հասցեն կամ միավորի ծածկագիրը, որի հետ միասին, որպես անշարժ գույքի մեկ միավոր, ներկայացվում է իրավունքի պետական գրանցման:
4. Եթե Օրենքի 46-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում չի ներկայացվում միավորվող գույքերի հասցեավորման որոշում, ապա նոր առաջացող հասցեավորման օբյեկտը գրանցվում է սեփականության իրավունքով իրավատիրոջ անվամբ գրանցված անշարժ գույքի միավորի հասցեով, բացառությամբ, եթե միավորվող գույքերը Կառավարության կողմից սահմանված հասցեավորման կարգի պահանջներին համապատասխան արդեն իսկ գրանցված են առանձին հասցեներով:
5. Եթե Օրենքի 46-րդ հոդվածի 4.2-րդ մասով սահմանված դեպքերում չի ներկայացվում միավորվող գույքերի հասցեավորման որոշում, ապա նոր առաջացող հասցեավորման օբյեկտը գրանցվում է ընդլայնվող գույքի հասցեով:
Ներկայացված կարգավորումներից ակնհայտ է դառնում, որ դեռեւս որպես անշարժ գույքի առանձին միավոր չգրանցված եւ հասցե չունեցող միավորը գրանցված անշարժ գույքի միավորին միավորելու դեպքում հասցեավորման որոշում ներկայացնելու պահանջը վերացվում է: Այն դեպքում, երբ միավորվում են արդեն հասցե ունեցող անշարժ գույքի միավորներ, ապա գրանցումը տեղի է ունենում ընդհանուր հիմունքներով` տեղական ինքնակառավարման մարմինների հասցեավորման որոշման հիման վրա:
Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով իրավական կադաստրի տեղեկատվության կազմից հանընդհանուր ծանոթացման համար անվճար տեղեկատվության տրամադրում:
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարել ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման մեջ:
2. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դյուրինացման գործընթացի ապահովում:
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
Նախագիծը բխում է`
1. Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050-ի «Բազմապատկենք եւ հավասարակշռենք համաշխարհային պահանջարկ ունեցող ժամանակակից ապրանքների, ծառայությունների եւ համակարգերի արտադրության համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաների եւ նորարարությունների ուղղակի եւ անուղղակի առաջարկն ու պահանջարկը:» մեգանպատակների պահանջներից,
2. ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի` Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող` ցանկի 2.3-րդ կետում սահմանված «Իրավական դաշտի կարգավորում» եւ 10-րդ կետում սահմանված «Առցանց, ինքնաշխատ,անշարժ գույքի կադաստրի ներդրում» միջոցառումներից, որոնք ընդգրկում են նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում