Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.4-րդ կետով.
14.4) հաստատում է կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաեւ կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի եւ դրանց սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները.»:
Հոդված 2 . Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«4. Կրթական ծրագրերի մասով արված ցանկացած փոփոխության դեպքում՝ սահմանային տեղերի փոփոխությունը, նախադպրոցական տարիքային խմբերով եւ մասնագիտությունների գծով գործունեության թույլտվությունը սահմանվում է լիցենզիայի ներդիրում եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: