Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով)» բառերը փոխարինել «էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ դրանց ստացման մասին էլեկտրոնային հետադարձ ծանուցմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ սույն օրենքով սահմանված ներմուծման եւ արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով՝ համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: