Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գույնին եւ ձեւին համապատասխան գետնանշումով:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1? Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2? Սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ վիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոկայանատեղերի կազմակերպման ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող փոփոխություններով, որոնք կապահովեն տարբերակված գույնի գետնանշումների իրականացումը` հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակման համար, համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար տեղական վճարի վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության սահմանելու համար, ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ տեղական վճարի վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության սահմանելու համար:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի ներկայիս կարգավորումների համաձայն` համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, որպես տարբերակիչ միջոց եւ պարտադիր տարր, առանձնացվում են կարմիր գույնի գետնանշումներով, որոնցում թեեւ առկա են առանձին հատվածներ նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից, ինչն էական խոչնդոտ է հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման համար:
Հարկ է արձանագրել նաեւ, որ ներկայումս կիրառվում է ընդհանուր մոտեցում վճարման դրույքաչափերի վերաբերյալ, եւ համայնքային վճարովի ավտոկայանատեղերն առանձնացված չեն ըստ գոտիականության: Ըստ գոտիականության առանձնացված չեն նաեւ ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման համար կիրառվող դրույքաչափերը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթացում անհրաժեշտ կլինի իրականացնել համայնքային վճարովի ավոտակայանատեղիների տարբերակիչ գետնանշումների գույնի եւ ձեւի առնչությամբ բազմակի օրենսդրական փոփոխություններ, ինչն էապես կավելացնի թե՛ օրենսդիր մարմնի ծանրաբեռնվածությունը, թե՛ կերկարաձգի ակնկալվող արդյունքին հասնելու օրենսդրական ճանապարհը, որը կխանգարի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող հնարավոր խնդիրներին արագ արձագանքելու հնարավորությանը:
Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է գետնանշումների գույնի եւ ձեւի վերաբերյալ իրավակարգավորումներն օրենքով սահմանված լինելու մակարդակից տեղափոխել ենթաօրենսդրական ակտով սահմանված լինելու մակարդակի:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Նախագծի ընդունման արդյունքում կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի եւ ձեւի վերաբերյալ փոփոխությունների իրականցման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ արձագանքման հնարավորությունը, ինչի արդյունքում հնարավորինս դյուրին տարբերակով կսահմանվեն առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոակայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաեւ հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի սահմանումն ըստ գոտիականության` ընդհանուր ավտոկայանատեղիների եւ ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Օրենքի նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը որեւէ ռազմավարական փաստաթղթի հետ կապ չունի:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում