Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7141-11.10.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320, այսուհետեւ՝ օրենք) 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով .

«6. Իրավաստեղծ աշխատանքների ծրագրերը եւ դրանցում կատարված փոփոխությունները, դրանք հաստատվելուց հետո 5-օրյա ժամկետում, տեղադրվում են իրավաստեղծ մարմնի էլեկտրոնային կայքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հրապարակվում են զանգվածային լրատվության այլ միջոցներով:»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը «մասնագետներ» բառից հետո լրացնել «, նախագիծը մշակող մարմնում հավատարմագրված լոբբիստներ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Լոբբիստն իրավունք ունի հրապարակել իրեն տրամադրված իրավական ակտերի նախագծերը, եթե տրամադրողի կողմից այլ բան նախատեսված չէ:»: