Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-387-04.10.2022-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «68000» թիվը փոխարինել «75000» թվով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝

1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 450 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում՝

ա. մինչեւ 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ.

բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 500 դրամ:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ նախադասության մեջ «պահպանվում է գործող» բառերը փոխարինել «սահմանվում է» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգեւատրումները եւ լրավճարները:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետեւ՝ Նախագիծ) մշակվել է ՀՀ կառավարության 18.11.2021 N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 5.1-ին ենթակետի կատարման նպատակով՝ հաշվի առնելով նաեւ ինչպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրով, այնպես էլ՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով (հավանության է արժանացել ՀՀ կառավարության 18.08.2021 N 1363-Ա որոշմամբ) նվազագույն ամսական աշխատավարձը 2026 թվականին առնվազն 85,000 դրամ սահմանելու թիրախը: Նախագծով առաջարկվում են նաեւ հստակեցնող եւ իրավակիրառ պրակտիկայից բխող որոշակի փոփոխություններ:

Նախագծի փոփոխությունների համատեքստում իրավակիրառ պրակտիկայից բխող որոշակի խնդիրների լուծման եւ ներկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված եզրույթների միասնական կիրառությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Նախագծի փաթեթում ներառել նաեւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

1) Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2005 թվականին սահմանվել է 13,000 դրամ, որը, պարբերաբար բարձրացնելով, 2020 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 68,000 դրամ:

ՀՀ կառավարության 18.08.2021 N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչեւ 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ: Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Այս կապակցությամբ յուրաքանչյուր տարի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման արդյունքներով նվազագույն աշխատավարձի բարձրացման համապատասխան հնարավորության առկայության պարագայում՝ նախատեսվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Ակնկալվում է, որ նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումները կնպաստեն՝

Նշվածով պայմանավորված՝ ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրության արդյունքում Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68,000 ՀՀ դրամից դարձնելով 75,000 ՀՀ դրամ եւ, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր ( համապատասխան հաշվարկը կցվում է ):

Նախագծով նախատեսվել են նաեւ հստակեցնող, իրավակիրառ պրակտիկայից բխող որոշակի խնդիրների լուծման եւ ներկայում ՀՀ օրենսդրությամբ (օրինակ, հարկային օրենսդրությամբ) սահմանված եզրույթների միասնական կիրառությունն ապահովելու նպատակով որոշակի փոփոխություններ: Նույնական փոփոխություններ են առաջարկվում նաեւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75,000 դրամ սահմանելու դեպքում՝

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

1) Նախագծով կարգավորվող հարաբերությունն ուղղված է ապահովելու «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050» փաստաթղթի գործողության «04-Առողջ եւ ապահով քաղաքացի, ժողովուրդ» մեգանպատակի «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման եւ արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաեւ ...» լուծումների իրացումը:

Միաժամանակ, «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ում որպես թիրախային ցուցանիշ նախատեսված է 2025 թվականի համար միջին աշխատավարձի չափը 237,000 դրամ, իսկ նախատեսված հավակնություններից է միջին աշխատավարձի իրական աճը՝ 5 տարի հետո՝ 30%-ով:

2) Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 18.08.2021 N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից, որի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ «Աշխատանք եւ սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչեւ 2026 թվականը նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու համար:

3) Նախագծի մշակումը բխում է նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021 N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 5.1-ին ենթակետի պահանջներից, որով նախատեսվել է հետեւյալ միջոցառումը.

«Յուրաքանչյուր տարի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման արդյունքներով նվազագույն աշխատավարձի բարձրացման համապատասխան հնարավորության առկայության պարագայում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում Վարչապետի աշխատակազմ:», որի համար սահմանված է վերջնաժամկետ՝ յուրաքանչյուր տարի մինչեւ օգոստոսի 3-րդ տասնօրյակը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծի փաթեթը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Նախագիծն ուղարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ (այսուհետեւ՝ Ինստիտուտ)՝ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2075-Ն որոշման համաձայն կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու նպատակով:

6. Ակնկալվող արդյունքը

Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման միջոցով նպաստել՝ աղքատության կրճատմանը, նվազագույն եւ միջին աշխատավարձերի միջեւ հարաբերակցության նվազմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում նվազագույն ամսական աշխատավարձը 75,000 դրամ սահմանվելու դեպքում պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94.2 մլրդ դրամով: Այսինքն՝ պետական եւ մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով: Ինչը կհանգեցնի նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացմանը:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն