Հոդված 1.
«Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքը (այսուհետեւ՝ «Օրենք»)
46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ մասով.
«9.1. Սույն հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով սահմանված հիմքերով, Կարգավորող պետա
կան մարմինը որոշում է մրցույթում հաղթող ճանաչված Հեռարձակողներին տալ Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա:»:
Հոդված 2.
Օրենքի
58-րդ հոդվածի 3-րդ մասը՝
1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ կետերով.
«6) դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումով անվավեր է ճանաչվել սույն օրենքի 46-րդ հոդվածի 9.1-րդ մասով տրված լիցենզիան կամ դրա տրման մասին որոշումը.
7) օրենքով սահմանվել է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ դեպքեր:»
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Եթե Հանր ային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին Կարգավորող պետական մարմնի որոշումը՝ պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմքերով, դատարանի օրինակ ուժի մեջ մտած որոշումով ճանաչվել է անվավեր, ապա ազատ սլոթով հեռարձակումը նույն պայմաններ ով, իրենց դիմումի հիման վրա, իրականացնում են մինչ այդ լիցենզավորված Հեռարձակողները՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նոր լիցենզիայի մրցույթում հաղթող ճանաչվելը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Սույն օրենքի 2 -րդ հոդվածով սահմանված՝ 58-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հեռարձակումը շարունակելու իրավունքը գործում է մինչեւ օրենքի ընդունումը՝ Հանրային մուլտիպլեքսի օգտագործման լիցենզիա տրամադրելու կարգավորող պետական մարմնի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին դատար անի օրինական ուժի մեջ մտած որոշումների վրա՝ տվյալ Հեռարձակողի դիմումի առկայության դեպքում: