Հոդված 1. Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337, այսուհետեւ` օրենք) 14-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.
«Առանց համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի հրավերի համայնքի ավագանու դռնբաց նիստին կարող են մասնակցել համայնքում հավատարմագրված լոբբիստները:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21 -րդ կետով.
«21 ) ավագանու իրավասության նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ համայնքում հավատարմագրված լոբբիստի գրավոր առաջարկության քննարկման նպատակով օրենքով սահմանված կարգով ընդունել նրան կամ կազմակերպել նրա հետ այդպիսի քննարկում՝ իր լիազորած ներկայացուցչի մասնակցությամբ կամ այդ առաջարկության վերաբերյալ իր դիրքորոշման մասին գրավոր պատասխանել նրան.»:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 41 -րդ կետով.
«41 ) համայնքում լոբբիստների հավատարմագրման կազմակերպումը եւ աջակցությունը նրանց լոբբիստական գործունեությանը.»:
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 41 -րդ կետով.
«41 ) համայնքի ղեկավարի իրավասության նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ համայնքում հավատարմագրված լոբբիստի գրավոր առաջարկության քննարկման նպատակով օրենքով սահմանված կարգով ընդունում է նրան կամ կազմակերպում է նրա հետ այդպիսի քննարկում՝ իր լիազորած ներկայացուցչի մասնակցությամբ կամ այդ առաջարկության վերաբերյալ իր դիրքորոշման վերաբերյալ գրավոր պատասխանում է նրան.»: