Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաեւ Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող ծախսերը:»:
Հոդված 2. Oրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «ընտանեկան ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգերի» բառերը փոխարինել «միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին պարբերության «չի գերազանցել է» բառերը փոխարինել «չի գերազանցել» բառերով.
2) 5-րդ մասում՝
ա. 3-րդ կետից հանել «անձնական օգտագործման» բառերը,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) եւ (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս եւ (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կամ 9-րդ» բառերը փոխարինել «, 9-րդ կամ 11-րդ» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 269-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի շրջանակներում եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «` միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 271-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ եւ 7-րդ հոդվածների:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից եւ կիրառվում է 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկման ենթակա աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով, ինչպես նաեւ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո վճարված՝ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ չհամարվող եկամուտների մասով:
3. Սույն օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
4. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ծախսերի` հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցման սահմանափակումը կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո՝
1) ձեռք բերված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերի մասով.
2) հաշվեգրված՝ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի մասով.
3) ձեռք բերված՝ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների ձեռքբերման արժեքի եւ այդ ապրանքների սկզբնական արժեքի տարր համարվող՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո հաշվեգրված այլ ծախսերի մասով.
4) ձեռք բերված՝ սույն մասի 2-րդ եւ 3-րդ կետերում չնշված ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների) օտարման դեպքում՝ դրանց հաշվեկշռային արժեքի մասով.
5) հաշվեգրված վարչական ծախսերի, իրացման ծախսերի եւ ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի մասով.
6) հաշվեգրված ֆինանսական ծախսերի մասով: