Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի 22-րդ հոդվածի 10.1-ին մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է այն դեպքերի վրա, երբ միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2023 թվականի հունվարի 1-ն է կամ դրանից հետո: