Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԿՈՂՄԵՐԻ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը (այսուհետ նաեւ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2022թ. ապրիլի 19-ին ք.Մոսկվայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Փաշինյանի կողմից:
Համաձայնագրով նախատեսվում է նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ` Միություն) ապրանքների փոխադրման հետագծելիության միասնական համակարգի ներդրում:
Համաձայնագրի ստորագրման նպատակն է՝ անդամ պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս ժամանակակից տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումների կիրառության ընդլայնման միջոցով Միության ներքին շուկայում ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը, ինչը կնպաստի տնտեսական ինտեգրման հետագա զարգացմանը:
Սահմանվում են Միության երկու եւ ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության ապահովման հիմքերը եւ կարգավորվում են նավիգացիոն կապարակնիքների կիրառման մեխանիզմները: Մասնավորապես սահմանվում են հետագծելիության օբյեկտները, վերջիններիս փոխադրման համար նախատեսված տրանսպորտային տեսակները, փոխադրումների հսկողության, ինչպես նաեւ համապատասխան մարմնի կողմից այդպիսի հսկողության արդյունքի օգտագործման պայմանները, ազգային օպերատորների միջեւ տեղեկատվության փոխանակման կարգը եւ այլն:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:
Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
2022թ. հունիսի 23-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:
2022թ. հունիսի 23-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած կողմերից որեւէ մեկը չի ավարտել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
2022թ. ապրիլի 19-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
?ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համաձայնագրով նախատեսվող համակարգը նախկինում չի կիրառվել Հայաստանի Հանրապետությունում եւ, հետեւաբար, ներպետական օրենսդրության մեջ բացակայում է փոխադրումների հետագծմանը վերաբերող որեւէ օրենսդրական կարգավորում, ուստի համաձայնագիրը պարունակում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերի դրույթների հիմքերով, իսկ ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում՝ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԵՐԱՆՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մասնավորապես, նավիգացիոն կապակնիքների կիրառման, տեղեկատվական համակարգերի վարման վերաբերյալ հոդվածները 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ, 16-րդ), ինչը հնարավոր չէ գնահատել համապատասխան տեղեկությունների եւ տվյալների բացակայության պատճառով:
Միաժամանակ Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոնայք,
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հունիսի 29-ի թիվ 01/5-4/45712-2022 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ 2022 թվականի ապրիլի 19-ին քաղաք Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ
Ելնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում տնտեսական ինտեգրման զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ապրանքների օրինական շրջանառությունը Միության շրջանակներում ապահովելու նպատակով մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նախագիծը: ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 25-ի ? 1935-Ա որոշմամբ հավանություն է տրվել Համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագրի կնքումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի ?1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, այն է՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2022թ. ապրիլի 19-ին ք. Մոսկվայում:
Համաձայնագիրն ուղղված է ապրանքների փոխադրումների ժամանակ պետական հսկողության միջոցների կրճատմանը եւ օրինական շրջանառության ապահովմանը:
Համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հանդիսանում է Միության երկու եւ ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման կարգավորման հիմքերի եւ այդ հետագծման իրականացումը կազմակերպելու մեխանիզմների սահմանումը:
Միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման իրականացման մեխանիզմը նախատեսված է Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառումն ապահովելու նպատակով:
Համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները եւ կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների եւ հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները:
Նավիգացիոն կապարակնիքների գործածմամբ հետագծումը կիրառվելու է մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների, ինչպես նաեւ փոխադարձ առեւտրի շրջանակներում փոխադրվող սանկցիոն ապրանքների, ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի նկատմամբ: Հետագայում, անհրաժեշտության դեպքում, անդամ պետությունների նախաձեռնությամբ նախատեսված է նաեւ հետագծման կիրառման հնարավորություն այլ ապրանքների նկատմամբ, որոնց ցանկը կսահմանվի Հանձնաժողովի կողմից:
Համաձայնագրով Հանձնաժողովին վերապահված է այն ապրանքների ցանկի սահմանումը, որոնց նկատմամբ հետագծում չի կիրառվելու:
Համաձայնագրով նախատեսված է հետագծման փուլային ներդնում՝ հաշվի առնելով փոխադրող տրանսպորտի տեսակները եւ ապրանքների կատեգորիաները, ինչպես նաեւ սահմանվում են հետագծման օբյեկտները, տրանսպորտի տեսակները, որոնցով դրանք փոխադրվում են, անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման, ինչպես նաեւ հսկողություն իրականացնող մարմինների կողմից այդ հետագծման արդյունքների կիրառման պայմանները:
Ըստ Համաձայնագրի՝ Միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն իրականացնում են ազգային օպերատորները: Նախագծով կարգավորվում են նաեւ այն դեպքերը, երբ փոխադրումների հետագծման գործառույթները վերապահված են անդամ պետությունների պետական մարմիններին (կազմակերպություններին): Նախատեսվում է նաեւ ազգային օպերատորների միջեւ առանձին համաձայնագրի կնքում, որը կկարգավորի նրանց միջեւ իրավահարաբերությունները:
Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության համար կիրառվում են նավիգացիոն կապարակնիքներ: Նավիգացիոն կապարակնիքներում պարունակվող տեղեկությունները սահմանված են Համաձայնագրով, իսկ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակ Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել այլ էլեկտրոնային փաստաթղթեր (տեղեկություններ), որոնք պետք է պարունակի տվյալ նավիգացիոն կապարակնիքը:
Համաձայնագրի լիարժեք կատարման եւ հետագծման մեկնարկի համար Հանձնաժողովի կողմից անհրաժեշտ կլինի ընդունել 28 իրավական ակտ, այդ թվում՝ էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների դնելու եւ հանելու կարգն ու պայմանները, կապարակնիքների նկատմամբ տեխնիկական պահանջները եւ այլ տեխնիկական ասպեկտներ:
Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության եզրակացության՝ Համաձայնագրում առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մասնավորապես, նավիգացիոն կապակնիքների կիրառման, տեղեկատվական համակարգերի վարման վերաբերյալ հոդվածները 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ, 16-րդ), ինչը հնարավոր չէ գնահատել համապատասխան տեղեկությունների եւ տվյալների բացակայության պատճառով:
Միաժամանակ Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:
Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված եզրակացության ՝ Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներպետական օրենսդրության մեջ բացակայում է փոխադրումների հետագծմանը վերաբերող որեւէ օրենսդրական կարգավորում, համաձայնագրի նախագիծը պարունակում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերի դրույթների հիմքերով, իսկ ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում՝ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:
Համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված եզրակացության՝ Համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է համարում «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի վավերացումը:
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում