Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7144-11.10.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308, այսուհետեւ՝ օրենք) 6-րդ հոդվածի 1-ին կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1 »ենթակետով.

«գ1 ) Ազգային ժողովում հավատարմագրված լոբբիստի ներկայացրած գրավոր առաջարկությունը քննարկելու նպատակով ընդունել նրան կամ կազմակերպել քննարկումն իր օգնականի մասնակցությամբ կամ այդ առաջարկության վերաբերյալ իր դիրքորոշման վերաբերյալ գրավոր պատասխանել լոբբիստին.»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1 » ենթակետով.

«գ1 ) Ազգային ժողովում հավատարմագրված լոբբիստի ներկայացրած գրավոր առաջարկության քննարկման նպատակով ընդունել նրան եւ հայտնել առաջարկության վերաբերյալ պատգամավորի դիրքորոշումը.»:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետը «օգնականը» բառից հետո լրացնել «, Ազգային ժողովում հավատարմագրված լոբբիստները» բառերով:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1) 3-րդ կետը «օգնականները,» բառից հետո լրացնել «հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում եւ (կամ) օրակարգում ընդգրկված հարցի առնչությամբ Ազգային ժողովում հավատարմագրված լոբբիստները» բառերը.

2) 4-րդ կետի «հեղինակները» բառից հետո լրացնել «եւ քննարկվող հարցի առնչությամբ Ազգային ժողովում հավատարմագրված լոբբիստները» բառերը.

3) 5-րդ կետը «հեղինակները,» բառից հետո լրացնել «դրանց առնչությամբ Ազգային ժողովում հավատարմագրված լոբբիստները,» բառերը.

4) եւ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը՝ հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ տեղադրվում է Ազգային ժողովի էլեկտրոնային կայքում:»:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ կետով.

«21 . Լսումներին, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված ցանկում նշված անձանցից, կարող են մասնակցել լսումներում քննարկվող հարցերի առնչությամբ Ազգային ժողովում հավատարմագրված լոբբիստները:»:

Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածի՝

1) 8-րդ կետը «մասնագետները (փորձագետները),» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովում հավատարմագրված լոբբիստները,» բառերով.

2) եւ հոդվածը 10-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 101 -րդ կետով.

«101 . Նիստի օրը Ազգային ժողովում հավատարմագրված լոբբիստների նախաձեռնությամբ դահլիճի նախասրահում կարող են տարածվել նրանց գրավոր առաջարկությունները, տեղեկատվական, վերլուծական նյութեր եւ (կամ) տվյալ հարցին վերաբերող այլ փաստաթղթեր: Տարածելու համար նախատեսված նյութերը տեղադրելու համար նախասրահում առանձնացվում է սեղան:»:

Հոդված 7. Օրենքի 51-րդ հոդվածը 11 -րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12 -րդ կետով.

«12 . Շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը նույն օրը տեղադրվում է Ազգային ժողովի էլեկտրոնային կայքում:»:

Հոդված 8. Օրենքի 52-րդ հոդվածը 31 -րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 32 -րդ կետով.

«32 . Շրջանառության մեջ դրված Ազգային ժողովի որոշման նախագիծը նույն օրը տեղադրվում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում:»:

Հոդված 9. Օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ մասում «եւ գլխադասային հանձնաժողով» բառերը փոխարինել «, գլխադասային հանձնաժողով եւ տեղադրվում է Ազգային ժողովի էլեկտրոնային կայքում» բառերով:

Հոդված 10. Օրենքի 72-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Ընդունված օրենքը Հանրապետության Նախագահին ուղարկելու օրը տեղադրվում է Ազգային ժողովի էլեկտրոնային կայքում:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: