Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 62-րդ հոդված 5-րդ մասի 1-ին կետից հանել «, իսկ հումքի վերամշակման արդյունքում Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա նոր ապրանքի ստացման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաեւ այդ նոր ապրանքի համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի`
1) 1-ին կետում «ապրանքի մատակարարումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքի վերամշակման արդյունքում ստացված եւ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը» բառերը,
2) 2-րդ կետում «ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի» բառերից հետո լրացնել «(այդ թվում` մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ տարայավորված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի)» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում «, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «կամ» բառով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած` ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքերում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարը փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով, չափով եւ ժամկետներում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված դրոշմավորման կանոնը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող եւ Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորված այն ապրանքների նկատմամբ, որոնք հետագայում Կառավարության սահմանած ժամկետներում արտահանվելու են Հայաստանի Հանրապետությունից:»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից:
2. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածները կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 4-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտների հետ վերադարձնելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծելու եւ հետագայում այդ ապրանքները արտահանելու դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտների հետ չեն վերադարձվում:
Խնդիրն այն է, որ նման մոտեցումը չի բխում անուղղակի հարկի ընդհանուր տրամաբանությունից, քանի որ այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքում չեն սպառվում, սակայն դրանց մասով վճարվում է ակցիզային հարկ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ`
1) «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած` ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքերում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարը փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով, չափով եւ ժամկետներում,
2) ՀՀ հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված դրոշմավորման կանոնը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող եւ Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորված այն ապրանքների նկատմամբ, որոնք հետագայում Կառավարության սահմանած ժամկետներում արտահանվելու են Հայաստանի Հանրապետությունից:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկվող ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարներն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ակցիզային հարկով հարկվող ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները կամ դրանց մի մասը վերադարձնել տնտեսավարող սուբյեկտներին, ինչպես նաեւ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող` հետագայում արտահանվող` ապրանքների ներմուծման ժամանակ դրանք ազատել ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորումից:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի`
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում