Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-406-11.10.2022-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2021 թվականի հուլիսի 20-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նախագիծը (այսուհետ՝ Համաձայնագիր) մշակվել է ի ապահովումն «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011թ. դեկտեմբերի 19-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի:

Համաձայնագրի նպատակն է բարձրացնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետությունը՝ սահմանելով ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ մաքսային հայտարարագրում ներառված տեղեկության փոխանակման կարգը, ինչպես նաեւ այդպիսի տեղեկության օգտագործման եւ պահպանության պայմանները:

Համաձայնագիրը սահմանում է կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ֆիզիկական անձի կողմից համապատասխան հայտարարագրերում նշվող տեղեկությունը ստանալու վերաբերյալ Համաձայնագրի կողմ երկրների՝ հարցում կատարելու եւ տեղեկությունը տրամադրելու կարգը, ինչպես նաեւ հայցվող տեղեկությունների տրամադրումը մերժելու հիմքերը: Համաձայնագրի առանձին հոդվածներ վերաբերում են ստացված տեղեկությունների կիրառման, պաշտպանության, պահպանման եւ ոչնչացման առանձնահատկություններին:

Համաձայնագիրը լրամշակվել է ԵԱՏՄ անդամ երկրների դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա: Բանակցությունների ընթացքում ՀՀ կողմից ներկայացված դիրքորոշումն արտացոլվել է համաձայնագրի տեքստում: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից 2021թ. հուլիսի 20-ին:

Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագրի վավերացումը համարում ենք նպատակահարմար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԿՈՂՄԵՐԻ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը (այսուհետ նաեւ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2021թ. հուլիսի 20-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Համաձայնագիրը սահմանում է կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ֆիզիկական անձի կողմից համապատասխան հայտարարագրերում նշվող տեղեկությունը ստանալու վերաբերյալ հարցում կատարելու եւ տեղեկությունը տրամադրելու կարգը, ինչպես նաեւ հայցվող տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը: Համաձայնագրի առանձին հոդվածներ վերաբերում են համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության կիրառման, պաշտպանության, պահպանման եւ ոչնչացման հետ կապված առանձնահատկություններին:

Համաձայնագրի նպատակն է՝ բարձրացնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետությունը՝ սահմանելով ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ մաքսային հայտարարագրում ներառված տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես նաեւ այդպիսի տեղեկատվության օգտագործման եւ պահպանության պայմանները:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

2022թ. մարտի 28-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:

2022թ. մարտի 28-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած կողմերից միայն Ռուսաստանի Դաշնությունն է ավարտել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

2021 թվականի հուլիսի 20-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                         ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ (ԼՎԱՑՄԱՆ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միեւնույն ժամանակ, Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի զ) ենթակետի համաձայն՝ սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններն ստանալու վերաբերյալ հարցումն ստորագրվում է հարցումը ներկայացնող մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից եւ պարունակում է՝ զ) այն անձի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, որի վերաբերյալ ներկայացվում է հարցումը:

Սույն դրույթով նախատեսվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով անձնական տվյալների փոխանցում օտարերկրյա պետությանը: Նույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Ազգային ժողովի կողմից՝ համաձայն Սահմանադրության 116-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի դրույթների հիմքով: Իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում ենթակա է վավերացման նաեւ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝            ԵՐԱՆՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի եւ «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության՝  Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրում եւ «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող  դրույթներ առկա չեն:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյանին
Ի պատասխան Ձեր 11.07.2022թ.
թիվ 02/06.15/21947-2022 գրության

Հարգելի՛ պարոն Հարությունյան

Հայտնում եմ, որ 2021 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրում եւ «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունում, «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում, Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`  Գ. Սանոսյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ
ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Ձեր 03.03.2022թ. թիվ 23.1-07/0151-22 գրության վերաբերյալ

Հարգելի պարոն Գալստյան,

Հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի եւ «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման կամ հաստատման առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիտողություններ եւ առաջարկություններ չունի:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                  ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն