Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7145-11.10.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետեւ` օրենսգիրք) 12 –րդ գլուխը 17012 -րդ հոդվածից հետո լրացնել նոր` 17013 -րդ եւ 17014 -րդ հոդվածներով, հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17013 . Լոբբիստական գործունեության սահմանված կարգը խախտելը

Պատվիրատուների հետ կնքած պայմանագրերի գրանցամատյան չվարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Լոբբիստական գործունեության մասին տարեկան տեղեկատվությունը օրենքով սահմանված ժամկետում լոբբիստական գործունեության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նվիրատուին վերադարձնելու կամ պետական բյուջե փոխանցելու ենթակա նվիրատվությունն օրենքով սահմանված ժամկետում նվիրատուին չվերադարձնելը կամ պետական բյուջե չփոխանցելը`

առաջացնում են տուգանքի նշանակում նվերի արժեքի լրիվ չափով` նվիրատվության առարկայի բռնագրավմամբ, իսկ իրային տեսք ունեցող նվիրատվության առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում՝ տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջինից երրորդ մասերով նախատեսված խախտումներից որեւէ մեկը կատարելու համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում այդ խախտումներից որեւէ մեկը կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ խախտման համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 17014 . Պաշտոնատար անձանց կողմից լոբբիստների իրավունքները խախտելը

Իրավաստեղծ մարմնի պաշտոնատար անձի կողմից լոբբիստի հավատարմագրումն անհիմն մերժելը կամ որեւէ այլ ձեւով նրա լոբբիստական գործունեությանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի, մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ խախտման համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով »:

Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ գլուխը 24412 -րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24413 -րդ հոդվածով.

«Հոդված 24413 . Լոբբիստական գործունեության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը

Լոբբիստական գործունեության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 17013 -րդ եւ 17014 -րդ հոդվածներով նախատաեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը»: