Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4121-17.10.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 601 . հոդվածում լրացնել  նոր մասեր հետեւյալ բովանդակությամբ. «Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով  ընդերքօգտագործման իրավունք կրող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելու դեպքում.

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքները GPS համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին չմիացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների եւ/կամ սարքավորումների միջոցով իրականացնելու դեպքում.

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից: 
  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Անհրաժեշտությունը - Նախագծերը մշակվել են հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված ներկայիս հիմնախնդիրները, մասնավորապես` գետի հունի փոփոխության առկա վտանգները, որը սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր է առաջացնում, գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նույն խնդիրները այլ գետերի շուրջ առաջանալու դեպքում դրանց արագ կարգավորելու մեխանիզմների ապահովումը:

Նախագծերը մշակվել են նաեւ` հաշվի առնելով սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետաողողատներից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների, մասնավորապես` գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման հնարավորությունների անբավարարությունը, որը սահմանում անցանկալի իրավիճակների ռիսկեր է առաջացնում:

1. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե` բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված` սույն օրենսգրքի պահանջների եւ պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, եւ ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 59-րդ եւ 60.1-րդ հոդվածներով սահմանված են համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ` ընդերքի պահպանության պահանջների եւ ընդեքօգտագործման կանոնների խախտման համար:

Արաքս գետի հունից իրականացված արդյունահանումների հետեւանքով առաջանում են  բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր եւ առաջացել է նշյալ խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն:

Բացի վերոնշյալը նախագծերի մշակումը պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրները` կապված գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման հրատապության հետ, ինչպես նաեւ գետերի հունի արգելապատնեշների կառուցման համար գետի հունից ավազն օգտագործելու նպատակով լրացուցիչ անգամ ընդերքօգտագործման իրավունք ձեռք չբերելու նպատակով լրացումներ է կատարվում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում` իրավական հենք ստեղծելով գետերի հունի արգելապատնեշների կառուցման կամ վերակառուցման նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար` համաձայն նախապես կազմված եւ հաստատված նախագծի:

Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետաողողատներից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների դեպքերը բացահայտելու գործիքակազմի անբավարարությունը:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը - Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետաողողատներից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների դեպքում առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ: Իսկ ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվելու դեպքում` ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում:

Հարկ է նշել, որ սահմանային շերտում սահմանային գետերի հասկացության պարզաբանումը անուղղակի ձեւով ներկայացված է «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում, որում կիրառվում է «սահմանային շերտ» տերմինը, ինչը օրենքի իմաստով սահմանային գետի մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչեւ մեկ կիլոմետր լայնությամբ: Նշենք  նաեւ, որ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ եւ 26-րդ կետերում կիրառվում է «սահմանային շերտի սահմանային գետեր» ձեւակերպումը:

Ներկայացված նախագծերը միտում ունեն նաեւ սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգը, ինչպես նաեւ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմի ապահովում, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք - Սույն նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը - Ներկայացված նախագծերի ընդունման արդյունքում ընդերքօգտագործման իրավունք կրող` գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետաողողատներից ավազ արդյունահանելիս գետի հունից ավազի արդյունահանման, ընդերքի օգտագործման ընթացքում շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վնասի տեսանկյունից անթույլատրելի եւ (կամ) անդառնալի գնահատվող դեպքերի բացառում: Ինչպես նաեւ ընդերքօգտագործման իրավունք կրող` սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի բացառում եւ իրավախախտում կատարած անձանց հայտնաբերում: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի նաեւ ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունների կարգավորում, Արաքս գետի  ինչպես նաեւ նույն խնդիրները այլ գետերի շուրջ առաջանալու դեպքում դրանց արագ կարգավորելու մեղանիզմների ապահովումը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծերի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջից: 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ  
 

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն