Հոդված 1.
1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 1-ին կետի «6 ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով.
2) 3-րդ մասի 2-րդ կետի, 4-րդ մասի «վեցամսյա» բառը փոխարինել «մեկ տարվա» բառերով:
Հոդված 2 .
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: