Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-419-28.10.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 5-րդ կետը:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «նշանակումը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների,» բառերը փոխարինել «նշանակումն» բառով.

2) 3-րդ մասում «, ինչպես նաեւ սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների» բառերը հանել.

3) ուժը կորցրած ճանաչել 5-րդ մասը:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասում «պաշտպանության նախարարի հրամանով» բառերը փոխարինել «կառավարության որոշմամբ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 4-րդ կետը եւ 12-րդ մասը:

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում եւ 2-րդ մասում «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված շարքային կազմի պարտադիր զինծառայողների» բառերը հանել.

2) 4-րդ մասում «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զինծառայողների, որոնք զորակոչի միջոցով ուղարկվում են շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը` անկախ պարտադիր զինվորական ծառայության ծառայած ժամկետից» բառերը հանել:

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «տարի» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված զինծառայողների համար՝ 5 տարի» բառերը:

Հոդված 8. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմանագիր կնքած զինծառայողների» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու եւ (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափով:»:

Հոդված 10 . Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները շարունակում են իրենց ծառայությունը՝ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելուց հետո հաշվարկված պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների: Սույն մասով սահմանված պատվովճարի գումարն իրենց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների, տնօրինելու իրավունքը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պատվովճար ստացած քաղաքացիների վրա՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղություններով չօգտագործված պատվովճարի գումարի մասով:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված պատվովճարը հաշվարկվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած եւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամներին, որոնք պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների: Սույն մասի իմաստով զոհված (մահացած) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում զինծառայողի ծնողը, կինը եւ երեխան: Սույն մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկամսյա ժամկետում ապահովում է համապատասխան շահառուներին պատվովճարի հաշվարկման գործընթացը՝ պատվովճարի գումարը շահառուների հաշվին փոխանցելու միջոցով:

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նախատեսված, ինչպես նաեւ սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում: