Armenian ARMSCII Armenian
Կ-421-04.11.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակի «Ենթասպայական» բառը փոխարինել «Ավագ ենթասպայական» բառերով.

2) 3-րդ մասը «ղեկավարը» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով.

3) 4-րդ մասի «պետական լիազորի մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալը» բառերը փոխարինել «տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասում «Նախածննդյան եւ հետծննդյան, ինչպես նաեւ երեխայի խնամքի» բառերը փոխարինել «Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «՝ ատեստավորման արդյունքում» բառերը:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Զինված ուժերից եւ այլ զորքերից ու այլ մարմիններից օրենքով սահմանված կարգով ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաեւ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ այլ մարմիններում տվյալ կոչումով զինվորական կամ այլ ծառայության ժամկետը:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասից հանել ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում եւ» բառերը:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

«Հոդված 15.1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վկայականը եւ անձնական գործը

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին տրվում է վկայական, որի նկարագիրը, ձեւը, հատկացման եւ հաշվառման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձեւը եւ վարման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակի 2-4-րդ տողերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ավագ ենթասպայական կազմ
ենթասպա, ավագ ենթասպա
52
Սպայական կազմ
Կրտսեր սպայական կազմ
լեյտենանտ,
ավագ լեյտենանտ, կապիտան
52
Ավագ սպայական կազմ
մայոր, փոխգնդապետ,
գնդապետ
52
57».

2) 2-րդ մասը «դասախոսական կազմինը» բառերից հետո լրացնել «, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը» բառերով:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված՝ պետական լիազոր մարմնի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը:»:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո» բառերը.

2) 6-րդ մասի՝

ա. առաջին պարբերությունից հանել «միմիայն» բառը,

բ. երկրորդ պարբերության «խմբերի» բառը փոխարինել «խմբի» բառով.

3) 6.1-ին մասի «ծառայության կարող են նշանակվել» բառերը փոխարինել «ծառայության կարող են ընդունվել եւ պաշտոնի նշանակվել» բառերով, իսկ «պահեստազորի սպաներ» բառերը՝ «նախկին ծառայողներ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում.

6) եթե «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել նոր կարգապահական խախտում:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կարգապահական տույժ ստանալու հետեւանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալուց կամ կարգապահական տույժը հանելուց հետո:»:

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Պաշտոնի եւ պաշտոնեական» բառերը փոխարինել «Պաշտոնեական» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման անընդմեջ տեւողությունը չպետք է գերազանցի հետեւյալ ժամկետները.

1) 6 ամիս` թափուր պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում.

2) 4 ամիս` զբաղեցրած պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներով:

2.2. Ծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են զբաղեցրած պաշտոնի պարտականությունների կատարող` պաշտոնն զբաղեցնողի` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի ընթացքում:».

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ծառայողին պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակում, պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը երկարաձգում եւ պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարումից ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «փոխադրելը» բառը փոխարինել «տեղափոխելը» բառով.

2) 5-րդ մասի «ամուսնուն (կնոջը) նրա (նրանց)» բառերը փոխարինել «մյուս ամուսնուն՝ նրա» բառերով:

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում» բառերով,

բ. 3-րդ կետի «եւ այլ զորքերից» բառերը փոխարինել «, այլ զորքերից կամ այլ մարմիններից» բառերով,

գ. 6-րդ կետի «նախածննդյան եւ հետծննդյան կամ երեխայի խնամքի» բառերը փոխարինել «հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:

Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) այլ պաշտոնի նշանակվելու վերաբերյալ իր դիմումի համաձայն.»:

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «սպաներն» բառը փոխարինել «ծառայողներն» բառով, իսկ նույն մասից հանել «(ենթասպաները՝ 3 տարին մեկ անգամ)» բառերը.

2) 4-րդ մասի «Նախածննդյան, հետծննդյան կամ երեխայի խնամքի» բառերը փոխարինել «Հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հիմնավորած զեկուցագրերի հիման վրա պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ ատեստավորումը կարող է անցկացվել նաեւ արտահերթ, իսկ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաեւ մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ի կետով սահմանված ժամկետի ավարտը:»:

Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «պաշտպանությունը եւ» բառերը:

Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «փաստաթղթերի հետ աշխատելիս» բառերը փոխարինել «տեղեկություններին առնչվելու դեպքում» բառերով:

Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 20. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում «հավելավճար» բառը փոխարինել «հավելում» բառով:

Հոդված 21. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետի «նախածննդյան եւ հետծննդյան, ինչպես նաեւ երեխայի խնամքի համար» բառերը փոխարինել «հղիության եւ ծննդաբերության» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ազգային անվտանգության մարմինների կին ծառայողներին տրվում է նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ:»:

Հոդված 22. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցողներին:».

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի` հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի: Արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով: Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում կին ծառայողի՝ հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը կարող է ընդհատվել նրա գրավոր համաձայնությամբ:»:

Հոդված 23. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 42. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը ».

2) 1-ին մասի «նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան» բառերով.

3) 2-րդ մասի՝

ա. առաջին պարբերության «Նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան» բառերով,

բ. երկրորդ պարբերության «Երեխայի» բառը փոխարինել «Մինչեւ երեք տարեկան երեխայի» բառերով.

4) 3-րդ մասի «Նախածննդյան եւ հետծննդյան» բառերը փոխարինել «Հղիության եւ ծննդաբերության» բառերով, իսկ նույն մասը «երեխայի» բառից առաջ լրացնել «մինչեւ երեք տարեկան» բառերով:

Հոդված 24. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը «կազմակերպության անդամ» բառերից հետո լրացնել «կամ աշխատող» բառերով:

Հոդված 25. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտվելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 26. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում.»,

բ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 11-րդ կետի «հիմնավորած զեկուցագրով`» բառերը փոխարինել «զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝» բառերով,

դ. 14-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

ե. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Լիազոր մարմնի ղեկավարն իրավունք ունի ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով: Այս դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն:»:

Հոդված 27. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 53. Ազգային անվտանգության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք

1. Ազգային անվտանգության մարմիններում աշխատանքի են ընդունվում նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: