Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝ 96.1-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածում «տեխնիկական կանոնակարգերը» բառերից հետո համապատասխան հոլովաձեւերով լրացնել «կամ տեխնիկական անվտանգության կանոնները» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի վերնագրում «Տեխնիկական կանոնակարգերով,» բառերից հետո լրացնել «տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերով,» բառերը, իսկ 4-րդ, 7-րդ, 9-րդ մասերում «Տեխնիկական կանոնակարգերի» բառերից հետո լրացնել «կամ տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերի» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասից հանել «24-րդ,» թիվը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: