Armenian ARMSCII Armenian
Կ-4241-04.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկ՟տեմ՟բերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասից, 11-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետից, 15-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ եւ 31-րդ կետերից, 20-րդ հոդվածի 5-րդ մասից եւ 23-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետից հանել «եւ ծառայողական» բառերը:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5.5-րդ կետը «գործունեությունը» բառից հետո լրացնել «, որի իրականացման կարգը հաստատվում է Կառավա՟րության որոշմամբ» բառերով.

2) 39-րդ կետը «մարմինների» բառից հետո լրացնել «, կազմակերպությունների» բառով, իսկ «տեսակներով» բառից հետո՝ «՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի վերնագրում «պաշտպանությունը» բառը փոխարինել «ապահովությունը» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: