Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասից եւ 43-րդ հոդվածի 6-րդ մասից «եւ ծառայողական» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից «, ծառայողական» բառը հանել:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասից «կամ ծառայողական» բառերը հանել:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: