Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-42416-04.11.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16.1. հոդվածի.

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1. մասով.

«2.1. «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության ստանալու համար սահմանված ժամկետում չդիմելը կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չտրամադրելը կամ  թույլտվության դադարեցումը պաշտոնից ազատելու կամ լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) հիմք է:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: