Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք).
1. 9-րդ հոդվածի 1-ին մասը «կարգի,» բառից հետո լրացնել «պետության անվտանգության ապահովման,» բառերով.
2. 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 10-րդ մասով.
«10. Պետության անվտանգության ապահովման բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ կարող է նշանակվել իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` երեք տարվա ընթացքում:».
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 14.2 գլխով.
«ԳԼՈՒԽ 14.2
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 206.18. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելը
1. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եւ ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, եթե դա էական վնաս չի պատճառել պետության օրինական շահերին`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:
Հոդված 206.19. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դրա հետ առնչվելու իրավունք չունեցող անձի կողմից հրապարակելը
1. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չունի կամ ում դա վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 206.20. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների վերաբերյալ տեղեկացնելու` օրենքով նախատեսված պարտականությունը չկատարելը
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների վերաբերյալ տեղեկացնելու` «Պետական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված պարտականությունը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 224.1. հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 224.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քննում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ձերբակալվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 206.18.-206.20. հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ձերբակալվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրերի պետը:
3. Սույն օրենսգրքի 206.18.-206.20. հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի իրավասու մարմնի պետը կամ նրա հանձնարարությամբ համապատասխան աշխատակիցը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: