Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի «եւ ծառայողական» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի «, ծառայողական» բառը հանել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: