Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3855-04.10.2022,11.11.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի» բառերը փոխարինել «գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: