Armenian ARMSCII Armenian
Կ-3853-04.10.2022,11.11.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Սերմերի մասին» 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ստացման, ներմուծման, փորձարկման, պահպանման, տնօրինման, օգտագործման, հետազոտման, տեղափոխման, ոչնչացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: