Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«27) գենետիկորեն ձեւափոխված (գենետիկ ինժեներիայի եղանակով ստացված, տրանսգենային) օրգանիզմներ՝ օրգանիզմ կամ մի քանի օրգանիզմներ, ցանկացած ոչ բջջային, միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություն՝ ունակ վերարտադրելու կամ փոխանցելու ժառանգական գենետիկ նյութը, որոնք տարբերվում են գենետիկ ինժեներիայի մեթոդների կիրառմամբ ստացված բնական օրգանիզմներից եւ պարունակում են գենետիկ ինժեներիայի նյութ, ներառյալ գեները, դրանց հատվածները կամ գեների համակցությունները.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: