Հոդված 1.
Օրենքի 20-րդ հոդվածի 15-րդ մասի «արտահանման» բառից հետո լրացնել «,բացառությամբ ԵԱՏՄ երկրներ,» բառերը:
Հոդված 2.
Օրենքի 20-րդ հոդվածի 15.1-րդ մասի «արտահանման» բառից հետո լրացնել «,բացառությամբ ԵԱՏՄ երկրներ,» բառերը:
Հոդված 3.
Օրենքի 20-րդ հոդվածի 15.2-րդ մասի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15.2. ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին (իսկ 7302 ծածկագրից՝ ռելսերի, 7325 եւ 7326 ծածկագրերից` սեւ մետաղից սալիկների եւ աղացագնդերի, 7322 ծածկագրերից՝ օգտագործված թուջե ռադիատորների) դասվող սեւ մետաղի թափոնների եւ ջարդոնի, սեւ մետաղից պատրաստված խողովակների եւ դրանց կցամասերի, սեւ մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» եւ «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204) ապրանքների վրա):»: | բազային տուրքի 60-ապատիկի չափով |
Հոդված 4.
Օրենքի 20-րդ հոդվածի 15.3-րդ մասի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15.3. ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000 0, 7902 00 000 0, 8002 00 000 0, 8101 97 000 0, 8102 97 000 0, 8103 30 000 0, 8104 20 000 0, 8105 30 000 0, 8106, 8108 30 000 0, 8109 31 000 0, 8109 39 000 0, 8110 20 000 0, 8111 00 190 0, 8112 13 000 0, 8112 22 000 0, 8112 31 000 0, 8112 41 000 1, 8112 52 000 0, 8112 61 000 0, 8112 92 210, 8113 00 400 0 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի թափոնների եւ ջարդոնի, (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» եւ «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) յուրաքանչյուր տոննայի արտահանման, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ, համար:»: | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5.
Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
2. Սույն օրենքը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա (հավաստագիր, թույլտվություն) ստանալու համար ներկայացված հայտերի վրա: