Հոդված 1. «Արդյունաբերական քաղաքականության մասին» 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-184-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5.1) կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5.1) պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձեւավորման, վարման եւ ստուգման հարցերով լիազոր մարմնի սահմանումը.»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի փոփոխություններն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարման շրջա՟նակնե՟րում եւ պայմանավորված է մասնավորապես՝ 2022 թ. փետրվարի 17-ի «Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձեւավորման, վարման եւ ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին» N 185-Ն որոշումն ընդունելու իրա՟վական հիմքը սահմանող՝ լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրեն՟քի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծերի փաթեթով Որոշման նախաբանում բացակայող՝ վերջինիս ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» եւ «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքներում լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում:
Հարկ է նշել, որ «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքի 6-րդ հոդվածում նախատեսվող լրացման արդյունքում՝ արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական եւ տեխնոլոգիական գործողությունների կատարման, որոնց դեպքում արտադրանքը համարվում է ծագած Հայաստանի Հանրապետությունից՝ նախատեսված պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով, փորձաքննությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշման առաջին կետով հաստատված կարգով:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 - 2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերը չեն բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում