Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Գովազդը տեսալսողական մեդիայում
1. Արգելվում է մինչեւ 10 րոպե տեւողությամբ լսողական հաղորդումներում եւ մինչեւ 20 րոպե տեւողությամբ տեսալսողական հաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը):
2. Արգելվում է տեսալսողական հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ: Օրվա եթերային ժամի հաշվարկը սկսվում է յուրաքանչյուր օր 00.00 ժամից:
3. Արգելվում է գովազդային ընդհատումը լրատվական հաղորդումների ժամանակ:
4. Արգելվում է գովազդը Հանրային հեռարձակողի կրթական-մշակութային ուղղվածության ծրագրում, բացառությամբ Հանրային հեռարձակողի
կրթական-մշակութային ծրագրերում ժամանցային տեսալսողական հաղորդումների հեռարձակման (գ/ֆ, վ/ֆ, հ/ս, համերգ) ժամանակ:
5. Տեսալսողական մեդիայում հեռարձակվող գովազդային հատուկ հաղորդումների հաճախականությունը չի սահմանափակվում, սակայն յուրաքանչյուր առանձին հաղորդման տեւողությունը եթերային 1 ժամվա ընթացքում չպետք է լինի 5 րոպեից ավելի:
6. Սույն հոդվածի դրույթները չեն գործում, եթե տեսալսողական հաղորդումը կրում է բացառապես գովազդային բնույթ, կամ գովազդը հաղորդվում է գովազդային տեսալսողական ծրագրով:
7. Տեսալսողական հաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը տեսալսողական հաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաեւ տեսալսողական հաղորդումների ազդին նախորդող եւ (կամ) հաջորդող տվյալ տեսալսողական հաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը համարվում են տեսալսողական մեդիայում հեռարձակվող գովազդ:»
Հոդված 2. Oրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «ռադիոհեռուստահաղորդումներում» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդումներում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 10-րդ մասի «հեռուստահաղորդմամբ» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդմամբ» բառերով,
2) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, գիշերային ակումբի, ծխախոտի, ինչպես նաեւ սույն օրենքով` տեսալսողական մեդիայում գովազդի համար արգելված ապրանքների եւ ծառայությունների` որպես հովանավորների հիշատակումը Հանրային հեռարձակողների ծրագրերում:»,
3) 12.1-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«12.1. Հանրային հեռարձակողի ծրագրերում արգելվում է վիճակախաղի, ոչ խաղարկությունով վիճակախաղի, խաղարկությունով վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը:»,
4) 14-րդ մասում «հեռուստառադիո» բառը փոխարինել «տեսալսողական» բառով:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2.Տեսալսողական մեդիայի ոլորտում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն է:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման հաջորդող տասներերդ օրը: