Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-431-17.11.2022-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում «80» թիվը փոխարինել «70» թվով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասում «70» թիվը փոխարինել «60» թվով.

2) 6-րդ մասում «60» թիվը փոխարինել «55» թվով.

Հոդված 3. Օրենքի 14.4-րդ հոդվածի 5-րդ մասում «հարյուր» բառը փոխարինել «92» թվով:

Հոդված 4. Օրենքի 16.1-ին հոդվածի 3-րդ մասում «հարյուր» բառը փոխարինել «92» թվով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: