Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 229-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարեկան դրույքաչափերի եւ 0.5 գործակցի արտադրյալով հաշվարկվող կիսամյակային դրույքաչափերով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 232-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 232. Հաշվետու ժամանակաշրջանը
1. Ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
2. Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը «տարեկան» բառից հետո լրացնել «, իսկ կազմակերպությունների դեպքում կիսամյակային» բառերով, իսկ «հարկային տարվա» բառերից հետո` «, իսկ կազմակերպությունների դեպքում` հաշվետու կիսամյակի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետեւյալ ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները.
1) ֆիզիկական անձինք` մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ.
2) կազմակերպությունները` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:»:
Հոդված 5.
Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: