Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4291-17.11.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1691 -րդ հոդվածի՝

1) երկրորդ պարբերությունում «Հայտարարագիրը» բառը փոխարինել «Բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված դեպքի, հայտարարագիրը» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ եւ չորրորդ պարբերություններ.

«Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում`

ա. որեւէ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով,

բ. որեւէ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող (հանդիսացած) ֆիզիկական անձի համար սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով,

գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք որեւէ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության բաժնետեր (փայատեր) նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկի չափով,

դ. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու, սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկի չափով,

ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք որեւէ տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն, սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկի չափով,

զ. սույն պարբերության «ա», «բ», «գ», «դ» կամ «ե» կետերում չնշված ֆիզիկական անձանց համար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձը սույն հոդվածի երրորդ պարբերության մեկից ավելի կետերում ներառված լինելու դեպքում, այդ անձի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: