Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից: