Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4322-18.11.2022-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին պարբերությունում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող» բառերով.

2) 2-րդ մասում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով, իսկ «հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով.

3) 4-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետում «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «նա հաշմանդամ» բառերը փոխարինել «նա հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

3) 8-րդ մասի 1-ին պարբերությունում «Հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ նույն մասի 2-րդ պերբերությունում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ» բառերով եւ հանել «խեղման,» բառը.

2) 4-րդ մասում «անձը հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում «առաջին խմբի հաշմանդամի» բառը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետում «երկրորդ խմբի հաշմանդամի» բառը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով.

3) 1-ին մասի 3-րդ կետում «երրորդ խմբի հաշմանդամի» բառը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով.

4) 2-րդ մասում «հաշմանդամության խմբերի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանների» բառերը:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «, խեղումը կամ ծագած» բառերը փոխարինել «կամ ձեռք բերած» բառերով:

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 4-րդ կետում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով, իսկ «հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 2.1-ին կետում «առաջին խմբի հաշմանդամին» բառը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով:

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետում «վիրավորված, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն» բառերը փոխարինել «հիվանդություն ձեռք բերած կամ վնասվածք» բառերով.

2. 2-րդ մասի 1-ին կետի «զ» ենթակետում «վիրավորվելու, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն» բառերը փոխարինել «հիվանդություն ձեռք բերելու կամ վնասվածք» բառերով:

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում «առաջին խմբի հաշմանդամին» բառը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով:

Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ» բառը փախարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

2) 7-րդ մասում «Հաշմանդամության խումբը» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերը:

Հոդված 11. Օրենքի 36-րդ հոդվածի 4.1-ին մասում «կամ խեղման» բառը հանել, իսկ «հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 12. Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «հաշմանդամության խումբը» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերով, իսկ «հաշմանդամության խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան» բառերով:

Հոդված 13. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի ՝

1) 1-ին պարբերություններում «բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով.

2) 2-րդ պարբերությունում «բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմին» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովին» բառերով:

Հոդված 14. Օրենքի 41-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 15-րդ կետի 3-րդ պարբերությունում «հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ հաշմանդամություն ունեցող» բառերով.

2) 3-րդ մասի 4-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից» բառերով.

3) 3-րդ մասի 7-րդ կետի 1-ին պարբերությունում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

4) 3.1-ին մասը «Հաշմանդամության» բառից հետո լրացնել «սահմանման» բառով, փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «հաշմանդամության նոր խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի» բառերով.

5) 4-րդ մասի 2-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից» բառերով, իսկ «տեղեկանք» բառը՝ «քաղվածք» բառով:

Հոդված 15. Օրենքի 44-րդ հոդվածի՝

1) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում կամ հաշմանդամության կենաթոշակի իրավունք ունեցող անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում կրկնակի գնահատման չներկայանալու եւ մահանալու դեպքում կամ այդ ժամկետում կրկնակի գնահատման ներկայանալու կամ վերագնահատման համար դիմելու, սակայն մինչեւ իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշում կայացվելը մահանալու դեպքում այդ անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ:

2. Ֆունկցիոնալության առաջնակի գնահատմամբ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված, հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող, բայց հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամություն ունեցող անձը մահացել է իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշումը կայացվելու օրվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում:».

2) 3-րդ մասում «,ինչպես նաեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 16. Օրենքի 55-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի 1-ին կետում «առաջին խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակման» բառերը.

2) 4-րդ մասի 2-րդ կետում «երկրորդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակման» բառերը.

Հոդված 17. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել 14-րդ եւ 15-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«14. Սույն օրենքի՝ վնասվածք ստացած անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած անձանց եւ նրանց ընտանիքների անդամների վրա:

15. Մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝

1) անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

2) անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

3) անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ:»:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

Հոդված 19. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: