Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 110-րդ հոդվածի 3‑րդ մասի «դատարան, » բառից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքի, երբ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 109 հոդվածի 1‑ին կետի հիմքով, սակայն կրկին անգամ դատարան դիմելու պահի դրությամբ վերացել է վեճի դատարանում քննության ենթակա լինելու սահմանափակումը, ինչպես նաեւ» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 160-րդ հոդվածի՝
ա) 1‑ին մասի 2‑րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դատարանի քննությանը ենթակա չենԱզգային ժողովի որոշումների,Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասելու հիմքով անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները:».
բ) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամ 31 -րդ մասով.
«31 . Նորմատիվ իրավական ակտը կամդրա մասն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումից հրաժարվելը հիմք չէ գործի վարույթը կարճելու համար:»:
գ) 4-րդ մասի երկրորդ նախադասության «վիճարկվել» բառից հետո լրացնել «ակտի» բառը:
Հոդված 3. Օրենսգրքի 163-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կարող հաղթահարվել կրկին անգամ միեւնույն ակտն ընդունելով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Ցանկացած պետության արդյունավետ կենսագործունեության համար անհրաժեշտ է, որ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները ոչ միայն ընդունեն պատշաճ ձեւով մշակված նորմատիվ եւ այլ իրավական ակտեր, այլեւ հայտնաբերեն եւ վերացնեն դրանց եւ գործող օրենքների հակասությունները: Քանի որ իրավական ակտերում եղած հակասությունները հատկապես ի հայտ են գալիս իրավակիրառական պարակտիկայում, ուստի դրանց հայտնաբերման եւ վերացման գործընթացում դատարանների դերն անգնահատելի է: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը, մեր կարծիքով, հակասելով Սահմանադրությանն, ըստ էության արգելակում է օրենքին հակասող Ազգային ժողովի որոշումները, Հանրապետության Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները եւ Հայաստանի Հանրապեության կառավարության որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերն ընդհանուր իրավասության դատարաններում կամ տնտեսական դատարնում քննելուն եւլուծելուն:
Օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում սահմանված է, որ դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց` Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշելը, սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է, իսկ համաձայն Սահմանադրության 100-րդ հոդվածի սահմանադրական դատարանը որոշում է Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրու՟թյունների եւ կառավարության որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը, ուստի տվյալ նորմերի բառացի մեկնաբանությունից բխում է, որ հիշյալ ակտերը չեն կարող անվավեր ճանաչվել ընդհանուր իրավասության դատարանների կամ տնտեսական դատարանի կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք համապատասխան դիմումի հիմքում ընկած են Սահմանադրությա՞նը, թե՞ այլ օրենքներին հակասելու հանգամանքը: Միաժամանակ, համաձայն Սահմանադրության 101-րդ հոդվածի, ֆիզիկական եւ իրավաբանականանձինք իրավասու չեն դիմել սահմանադրական դատարան եւ փաստացիզրկված են Ազգային ժողովի, Հանրապետության Նախագահիեւ կառավարությանոչ իրավաչափ ակտերի դեմ անմիջական դատական պաշտպանություն ստանալու հնարավորությունից:
Ստացվում է, որ օրենքով նախատեսված չէ որեւէ այլ դատական ատյան, որին դիմելով անձը կարող է հայցել իր խախտված իրավունքների անմիջական պաշտպանությունն ընդդեմ Ազգային ժողովի, Հանրապեության Նախագահի եւ կառավարության օրենքին հակասող ակտերի: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության 6‑րդ հոդվածի 3‑րդ մասի, Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաեւ Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող ճանաչված այլ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն: Այդպիսով, Սահմանադրությամբ նախատեսվում է իրավական ակտերի ոչ միայն Սահմանադրությանը, այլեւ օրենքներին հակասող ճանաչելու հնարավորությունը՝ առանց իրավական ակտերի տեսակների սահմանափակման: Բացի այդ,համաձայն Սահմանադրության38‑րդ հոդվածի 2‑րդմասի եւ 39‑րդ հոդվածի,յուրաքանչյուր ոք դատական այս կամ այն ատյանում դատական պաշտպանություն ստանալու իրավունք ունի, իսկ այդ իրավունքը Սահմանադրության 44‑րդ եւ 45‑րդ հոդվածների համաձայն չի կարող սահմանափակվել: Դատական պաշտպանության իրավունքը, որպես համընդհանուր նորմ, ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (օրինակ, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի6.*3‑րդ հոդվածում), որոնք գերակայում են ՀՀ օրենքների նկատմամբ: Հետեւաբար, օրենսգրքի 160‑րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ պարբերության նորմերն ուղղակի հակասության մեջ են գտնվում Սահմանադրության 38‑րդ հոդվածի 2‑րդմասի, 39‑րդ հոդվածի եւ միջազգային իրավունքի նորմերի հետ:
Սույն նախագծի նպատակն է վերացնել օրենսգրքի վերը նկարագրված հակասությունը ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին եւ ապահովել դատական պաշտպանություն ստանալու իրավունքի լիարժեք իրականացումը:
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է լրացնել օրենսգրքի 110-րդ հոդվածի 3‑րդ մասը սահմանելով լրացուցիչ բացառություն, որը թույլ կտա վերականգնել դատական պաշտպանություն ստանալու իրավական հնարավորությունը այն անձանց համար, որոնց դիմումների ընդունումը մերժվում կամ գործերով վարույթները կարճվում են, կամ այդ կապակցությամբ բողոքները մերժվում են ՀՀ դատարանների կողմից օրենսգրքի 109-րդ հոդվածի 1‑ին կետի հիմքով, մասնավորապես՝ օրենսգրքի 160‑րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ պարբերության ներկայիս ձեւակերպման պատճառով (տես կից որոշումները):
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենսգրքի 160‑րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ պարբերությունը:Ըստ այդ խմբագրության ընդհանուր իրավասության եւ տնտեսական դատարանի քննությանը ենթակա կդարձվի Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրու՟թյունների եւ կառավարության որոշումների անվավեր ճանաչելու վերաբերյալ այն դիմումները, որոնց հիմքում դրված է համապատասխան ակտերի՝ միմիայն օրենքներինհակասելու փաստարկը: Սահմանադրությանը չհամապատասխանելու հիմքով այդ ակտերն անվավեր ճանաչելուլիազորությունըմնում է Սահմանադրական դատարանին:
Նախագծի 3-րդ հոդվածով բացառվում է նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կրկին անգամնման ակտի ընդունմամբ հաղթահարելու հնարավորությունը: Այսինքն՝ իրավասու մարմինը տվյալ դեպքում կարող է ընդունել միայն օրենքին համապատասխանող նոր ակտ: