Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4325-18.11.2022-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետից հանել «կամ խեղման» բառերը, իսկ «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառերը փոխարինել «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ խեղման» բառերը:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «նա հաշմանդամ» բառերը փոխարինել «նա հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«17. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում նշված պաշտոններ զբաղեցրած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների վրա, եթե այդ պաշտոնատար անձինք խեղում ստացել են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

Հոդված 7. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: