Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4327-18.11.2022-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին եւ 5-րդ կետերում ««առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում)» բառերով.

2) 1-ին կետի «բ.» ենթակետում եւ 5-րդ կետում «հաշմանդամության խումբ» բառերը փոխարինել «հաշմանդամություն» բառով:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ֆունցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակում)» բառերով.

Հոդված 3. 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 64-րդ հոդվածի՝

1) 2-րդ եւ 3-րդ մասերից հանել «կամ խեղում» բառերը, իսկ «ստացած» բառը փոխարինել «ձեռք բերած» բառերով.

2) 3-րդ մասից հանել «կամ խեղումը» բառերը.

3) 5-րդ մասից հանել «խեղման կամ» բառերը.

4) 6-րդ մասի 4-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 65-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «Առաջին կամ երկրորդ խմբի» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով եւ «1-ին կամ 2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող,» բառերով, իսկ «1-ին խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող,» բառերով.

2) 4-րդ մասի 2-րդ կետում «ունեցող են» բառերը փոխարինել «ունեցող անձ են» բառերով.

3) 4-րդ մասի 4-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասում «1-ին կամ 2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող,» բառերով:

Հոդված 7. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում «ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը» բառերը փոխարինել «ձեռք բերած հիվանդությունն է կամ վնասվածքը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 70-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 1-ին կետի «ա.» ենթակետում «մարտական գործողություններին» բառերից հետո լրացնել « (խաղաղապահ առաքելություններին, զորավարժություններին)» բառերը, իսկ «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «բ.» ենթակետում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «կամ պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած» բառերով,

3) 6-րդ մասի 3-րդ կետում «հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող զավակը, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 9. Օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «, խեղումը կամ առաջացած» բառերը փոխարինել «կամ ձեռք բերած» բառերով:

Հոդված 10. Օրենքի 73-րդ հոդվածը լրացնել 11-րդ եւ 12-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

« 11. Սույն օրենքի՝ վնասվածք ստացած զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների վրա:

12. Մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝

1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

4) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում) անձանց վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են առաջին խմբի հաշմանդամություն կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) անձանց համար.

5) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ֆունցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակում) անձանց վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) անձանց համար:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

Հոդված 12. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

Նախագծերի մշակումը պայմանավորված է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ:

2. Առկա իրավիճակը եւ խնդիրները

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հաշմանդամության գնահատման բժշկասոցիալական մոդելը փոխարինվելու է ֆունկցիոնալության գնահատման մոդելով:

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձը կարող է ճանաչվել հաշմանդամ (իսկ մինչեւ 18 տարեկան երեխաները՝ հաշմանդամ երեխա), իսկ հաշմանդամ ճանաչված անձին տրվում էր հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը կարող է ճանաչվել հաշմանդամություն ունեցող անձ (երեխա), իսկ հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) ճանաչվելու դեպքում՝ որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ խորը, ծանր, միջին:

Գործող օրենսդրությամբ կիրառվում է վնասվածք եզրույթը, իսկ նախկինում անձանց հաշմանդամության սահմանման պատճառական կապ որոշելու ընթացքում կիրառվում էր նաեւ խեղում եզրույթը: Նախագծով առաջարկվում է հարակից օրենքներից հանել խեղում եզրույթը:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հարակից օրենքներում կիրառվող հասկացությունները ու դրույթները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը:

Բացի այդ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքում իհայտ է եկել անհրաժեշտություն վերանայել եւ հստակեցնել օրենքներում սահմանված որոշ դրույթներ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» ՀՀ օրենքների դրույթները եւ կիրառվող հասկացությունները համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը: Սահմանվում են անցումային դրույթներ՝ 1-ին, 2-րդ 3-րդ խմբի հաշմադնամություն ունեցող անձանց (այդ թվում՝ խեղում ստացած անձանց) եւ նրանց ընտանքիների իրավունքերը իրացնելու համար:

Բացի այդ, փոփոխություններ է նախատեսվում իրականացնել նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում, մասնավորապես՝

1. ԱՍՀՆ-ին է վերապահվում հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման եւ անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման կարգի ու պայմանների հաստատումը:

2.«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետը եւ 18-րդ հոդվածի 8-րդ կետը սահմանում են նույն լիազորությունները Կառավարության եւ լիազոր մարմնի՝ ԲՏԱ
նախարարության համար: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետը առաջարկվում է փոխել, որպեսզի կարգավորումները չհակասեն եւ կրկնակի աշխատանք չիրականացնի նախարարությունը, այլ միայն ուղեցույցներ մշակի՝ սահմանված չափանիշներին համապատասխան:

3. օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքում ի հայտ է եկել անհրաժեշտություն վերանայել եւ հստակեցնել
օրենքներում սահմանված որոշ դրույթներ:

4. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնել փուլային եղանակով՝ նոր մոդելով գնահատումն իրականացնել նախ առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմող անձանց նկատմամբ, ապա մինչեւ տարեվերջ՝ նաեւ կրկանկի դիմողների նկատմամբ: Սրանից բխող՝ համապատասխան կարգավորում է նախատեսվել նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում: Վերջինումս 23-րդ հոդվածի 3.1.-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետում «թույլատրում է երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը» բառերը հանվում են, հաշվի առնելով, որ բժշկասոցիալական վերափորձաքննության (կրկնակի դիմելու դեպքերը) ժամանակ նման գործընթաց չի իրկանացվում: այս դեպքերով դիմողները կգնահատվեն նոր մոդելի չափանիշներով:

Միաժամանակ, ս.թ. սեպտեմբեր ամսին անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման շրջանակում իրականացված պիլոտ ծրագրի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լիազոր մարմնի համար ամրագրել լիազորող նորմ, մասնավորապես, գնահատող մասնագետների ռեեստրի ստեղծման եւ սպասարկման կարգը հաստատելու վերաբերյալ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

5. Ակնկալվող արդյունքը

Հարակից օրենքների համապատասխանեցում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների դրույթներին եւ կիրառվող հասկացություններին:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ եւ բխում է 4.6 կետի 24-րդ պարբերության դրույթներից՝ «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա:»:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն