2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-ին մաս՝
«3.1. 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր, բացառությամբ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 30-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Նույնականացման քարտերի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրինագծերի նախապատրաստումը պայմանավորված է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար: Բացի այդ, օրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է եւ աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը:
Իսկ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին օրենքում լրացում նախատեսող օրինագծի նախապատրաստումը պայմանավորված է հաղորդակցման պաշտոնական միջոց հանդիսացող պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեատերերի շրջանակի ընդլայնման անհրաժեշտությամբ՝ սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման համատեքստում: Գործող իրավակարգավորման շրջանակում պաշտոնական էլեկտրոնային փոստ ֆիզիկական անձին տրվում է նույնականացման քարտի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները եւ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք եւս ունեն պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերը, այդ թվում՝ նույնականացման քարտերը տրամադրվում են 2012 թվականի հունիս ամսից առ այսօր, որոնց զուգահեռ տրամադրվում է նաեւ ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների):
«Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի ներկայիս գործող խմբագրության համաձայն` 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նշված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլեւ ավելացնել բնակչությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները: Մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու եւ այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:
Նշված նպատակի իրագործման համար ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կառավարման խորհուրդ, որի նպատակներից եւ խնդիրներից է ՀՀ-ում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ՝ տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակում ընտրվել են միջազգային խորհրդատուներ՝ ովքեր արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները՝ ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ: Կառավարությունն իր թվայնացման ռազմավարության ներքո ձեռնամուխ է եղել թվային հասարակության եւ տնտեսության հիմնարարաների ներդրմանը, որի կարեւորագույն հենասյունն է էլեկտրոնային նույնականացման եւ ստորագրության անվտանգ՝ քաղաքացու համար երաշխավորված, համակարգը:
Մինչեւ 2022 թվականի վերջ կներդրվեն «խելացի» եւ «շարժական կապի» էլեկտրոնային նույնականացման համակարգերը, որոնք ոչ միայն գործող էլեկտրոնային քարտեր ունեցող անձանց համար, այլ նաեւ մինչեւ նոր համակարգի ներդրումը էլեկտրոնային ստորագրության ծառայության կարիք ունեցող անձանց համար կապահովեն բարձր որակի եւ ավելի հարմարավետ ծառայություն:
Հաշվի առնելով վերոգրյալը, մինչեւ նշված բարեփոխումների ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ ունենալու իրավունքն անարգել իրացնելու նպատակով մշակվել են սույն օրինագծերը՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման (փոխանակման) գործընթացը մեկ տարի ժամկետով երկարաձգելու համար:
Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական էլեկտրոնային փոստին, ապա այն համարվում է հաղորդակցության պաշտոնական միջոց, որը շնորհվում եւ հաղորդագրություններ ստանալու նպատակով օգտագործվում է անվճար: Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտի թողարկման պահից բոլոր ֆիզիկական անձանց շնորհվում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե: Հարկ է նշել, որ անձի առցանց խիստ նույնականացումը իրականացվում է ոչ միայն նույնականացման քարտով, այ նաեւ այլ միջոցներով, օրինակ բջջային նույնականացում (mID): Ապագայում նախատեսված է խիստ նույնականացման այլ միջոցների ներդրում, որոնց օգնությամբ հնարավոր է մուտք գործել պաշտոնական էլեկտրոնային փոստի հարթակ:
Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձին պաշտոնական էլեկտրոնային փոստ տրամադրել ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ՝ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից եւ 16 տարին լրացած անձանց համար:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
«Նույնականացման քարտերի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչեւ նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը:
Բացի այդ, ժամանակավորապես, մինչեւ 2024թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչեւ ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծի ընդունման արդյունքում ֆիզիկական անձինք պաշտոնական էլեկտրոնային փոստ ձեռք կբերեն ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում