Armenian ARMSCII Armenian
Կ-433-18.11.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ եւ 3-րդ մասերի «2022 թվականի դեկտեմբերի 31» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31» բառերով, իսկ 2-րդ մասի «2023 թվականի ապրիլի 1» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «2024 թվականի ապրիլի 1» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր, բացառությամբ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 30-ից: