Հոդված 1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ու՟սում՟նասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հա՟յաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ՀՕ-440-Ն օ՟րեն՟քի (այսուհետ` օրենք) 43-րդ հոդվածում «2004 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2006 թվականի հուն՟վա՟րի 1-ից» բառերով,
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածում`
ա) հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ռոյալթիները»,
բ) հոդվածից հանել «մետաղական» բառերը,
գ) 1-ին մասի նախավերջին պարբերությունից հանել «հան՟քար՟դյու՟նա՟՟՟հանման դիմաց» բառերը,
դ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցելու դեպքում հան՟քար՟դյու՟նա՟հանման հատուկ լիցենզառուն եւ հանքարդյունահանման լիցենզառուն պար՟տա-վոր են վճարել տվյալ ժամանակահատվածում իրացված օգտակար հանածոյի հա՟մա՟խառն հաշվարկային արժեքի 0.1 տոկոսի չափով ռոյալթի` շահութաբերության նոր՟ման 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր 0.8 տոկոսի համար:»,
ե) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ռոյալթիներ վճարողների կողմից ռոյալթիների վճարման` լիազոր մարմնի կող՟՟մից սահմանած հաշվարկ-հաշ՟վե՟տվու՟թյունները երկու օրինակից ներկայացվում են լիազոր մարմնին գրանցման` մին՟՟չեւ ռոյալթիների վճարման հաշվետու ժա՟մա՟նա՟կա՟հատվածին հաջորդող ամսի 25-ը:
Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիները Հայաստանի Հան՟՟՟՟րա՟՟՟՟պետության պետական բյուջե են վճարվում մինչեւ հաշվետու ժամանա՟կա՟շր՟ջա՟նին հաջորդող ամսի 30-ը:
Այն դեպքում, երբ լիազոր մարմինը սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն սահ՟մանել է պայմանական ռոյալթի, այդ մասին լիազոր մարմնի կողմից հա՟մա՟պա՟տաս՟խան գրառում է կատարվում գրանցված հաշվետվության վրա` նշելով պայ՟մա՟նա՟կան ռոյալթիի սահմանված գումարի չափը, որը լիցենզառուն պարտավոր է վճարել սույն հոդ՟վա՟ծով սահմանված ժամկետում:»:
Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում «քառակուսի կի՟լոմետրի» բառերը փոխարինել «հեկտարի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում «հանքարդյունահնման հատուկ լիցենզիայի» բառերը փոխարինել «հանքային իրավունքների» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսում՟՟նասիրության եւ արդյունահան՟ման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաս՟տա՟նի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսում՟՟նասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաս՟տա՟նի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն էվերացնել նշված օրենքի ֆինանսական դրույթների եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի ընդերքօգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարների միջեւ առկա անհամապատասխանությունը: