Հոդված 1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ու՟սում՟նասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հա՟յաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ՀՕ-440-Ն օ՟րեն՟քի (այսուհետ` օրենք) 43-րդ հոդվածում «2004 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2006 թվականի հուն՟վա՟րի 1-ից» բառերով,
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի 3-րդ կետի նախավերջին պարբերությունից հանել «հան՟քար՟դյու՟նա՟՟՟հանման դիմաց» բառերը,
բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցելու դեպքում հան՟քար՟դյու՟նա՟հանման հատուկ լիցենզառուն եւ հանքարդյունահանման լիցենզառուն պար՟տա-վոր են վճարել տվյալ ժամանակահատվածում իրացված օգտակար հանածոյի հա՟մա՟խառն հաշվարկային արժեքի 0.1 տոկոսի չափով ռոյալթի` շահութաբերության նոր՟ման 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր 0.8 տոկոսի համար:»,
գ) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ռոյալթիներ վճարողների կողմից ռոյալթիների վճարման` լիազոր մարմնի կող՟՟մից սահմանած հաշվարկ-հաշ՟վե՟տվու՟թյունները երկու օրինակից ներկայացվում են լիազոր մարմնին գրանցման` մին՟՟չեւ ռոյալթիների վճարման հաշվետու ժա՟մա՟նա՟կա՟հատվածին հաջորդող ամսի 25-ը:
Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիները Հայաստանի Հան՟՟՟՟րա՟՟՟՟պետության պետական բյուջե են վճարվում մինչեւ հաշվետու ժամանա՟կա՟շր՟ջա՟նին հաջորդող ամսի 30-ը:
Այն դեպքում, երբ լիազոր մարմինը սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն սահ՟մանել է պայմանական ռոյալթի, այդ մասին լիազոր մարմնի կողմից հա՟մա՟պա՟տաս՟խան գրառում է կատարվում գրանցված հաշվետվության վրա` նշելով պայ՟մա՟նա՟կան ռոյալթիի սահմանված գումարի չափը, որը լիցենզառուն պարտավոր է վճարել սույն հոդ՟վա՟ծով սահմանված ժամկետում:»:
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում «քառակուսի կի՟լո-մետր» բառերը փոխարինել «հեկտար» բառերով, իսկ երկրորդ կետում «հիսունապատիկ» բառը փոխարինել «հնգապատիկ» բառով:
Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում «հանքարդյունահնման հատուկ լիցենզիայի» բառերը փոխարինել «հանքային իրավունքների» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: