Հոդված 1. ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի ՀՕ-202-Ն սահմանադրական օրենքի 104-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերում «2023 թվականի» բառերը փոխարինել «2024 թվականի» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք[1]» սահմանադրական օրենքի գործող կանոնակարգումների համաձայն, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն (Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մաս): 07.05.2021թ. ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն[2]՝ Ընտրական օրենսգրքի հիշատակված 29-րդ հոդվածի 1-ին մասը, որն ուժի մեջ պետք է մտնի 2023 թվականի հունվարի 1-ից, փոփոխվել է, ինչի արդյունքում վերը նշված գործառույթներն ապագայում պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
ՀՀ Սահամանդրության 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:»: Այսպիսով Սահմանադրությունն ընտրական գործընթացի բոլոր փուլերը, այդ թվում՝ նախընտրական քարոզչության, օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչն իմպերատիվ պահանջ է:
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է կիրառվելիք օրենսդրական կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններով:
Նշված խնդրի կապակցությամբ քննարկումները ներկայումս շարունակվում են եւ դեռ ավարտված չեն: Առաջիկայում նախատեսվում են ընտրական օրենսդրության լայնածավալ բարեփոխումներ, որոնց ուղղված աշխատանքներն արդեն իսկ ընթանում են, ուստի, առաջարկում ենք հետաձգել 07.05.2021թ. ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի կիրարկումը եւ խնդիրներին վերջնական լուծում տալ ընտրական օրենսդրության նշված բարեփոխումների շրջանակներում:
3.Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները .
Ներկայացված օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել գործող կանոնակարգերի պահպանումն առ այն, որ 2023 թականի հունվարի 1-ից հետո եւս ընթացիկ գործունեության ֆինանսավորման նկատմամբ վերհսկողությունն իրականացվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը՝ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից՝ երկարացնելով գործող կանոնակարգումները մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը: