Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-725-14.10.2005-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ» «ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ԹԱԼԻՆ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1.
«Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (11 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-486, այսուհետ` Օրենք) լրացնել նոր 2' հոդվածով՝ հետեւյալ խմբագրությամբ. «2' . «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը հաշվարկված ու չվճարված բնապահպանական վճարների եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման պարտավորություններից»:

Հոդված 2.
Օրենքի 2-րդ հոդվածում «սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ» բառերը փոխարինել «2006 թվականի հունվարի 1-ից հետո» բառերով, իսկ «մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը՝ դրանց մարումը նախատեսելով 2006-2009 թվականներին» բառերը փոխարինել «մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը՝ դրանց մարումը նախատեսելով 2009-2012 թվականներին» բառերով, իսկ 4-րդ հոդվածում «2006 թվականի» բառերը փոխարինել «2009 թվականի» բառերով:

Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոռոգում», «Ոռոգում-ջրառ» եւ «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին հարկային եւ սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման եւ բարեփոխումների շարունակական ապահովման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում: Մասնավորապես փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում», եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 549-Ն որոշման մեջ: Միաժամանակ արտոնությունների տրամադրման օրենքներ են ներկայացվում, մասնավորապես, «Ոռոգում», «Ոռոգում-ջրառ» եւ «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին հարկային եւ սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ու ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» եւ «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին բնօգտագործման վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի տեսքով:

Նշված օրենքների եւ որոշումների նախագծերի ներկայացումը հիմնականում կապված է պարտավորությունների ժամկետների մինչեւ 2009 թվականը հետաձգման հետ` որոշ դեպքերում մարումը նախատեսելով 2009-2012 թվականներին` հավասարաչափ մասերով, իսկ որոշ դեպքերում՝ ազատելով նախկին պարտավորություններից: Օրենքներում եւ որոշման մեջ փոփոխությունների ու լրացումների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ոլորտի կազմակերպությունները դեռեւս գտնվում են կայացման փուլում եւ առնվազն երեք տարի կզգան պետության հովանավորչության եւ աջակցության կարիքը` հիմնականում կապված որոշակի արտոնությունների տրամադրման եւ պարտավորությունների մարման կամ վճարման ժամկետների հետաձգման (կամ մարման) հետ:

Վերը նշված փոփոխություններն ու լրացումները թույլ կտան ապահովել ջրային տնտեսության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը եւ համակարգի հետագա շարունակական զարգացումը: