Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4393-24.11.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Սույն օրենքի դրույթները Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածվում են «Հատուկ պետական պաշտպա-նության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

2) 1-ին մասի 2-րդ կետից «, պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ» բառերը հանել,

3) 4-րդ մասն «ազգային անվտանգության,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասը «ոստիկանության,» բառից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: