Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4398-24.11.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետը, 6-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերը, 16-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 6-րդ մասերը, 23-րդ հոդվածի 1-ին մասը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «պետական պահպանության,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «ավելացում» բառից հետո լրացնել «կամ Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքում որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով:»,

2) 7-րդ մասում «դատավորին վճարվող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված» բառերը:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «Ազգային անվտանգության ծառայության պետական» բառերը փոխարինել «Պետական» բառով,

2) 5-րդ մասը «ոստիկանությունում,» բառից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատեստավորման արդյունքում որակավորման համար տրվում է հավելավճար՝ որի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չի հաշվարկվում:»:

Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածում՝

1) «Ոստիկանության պետ 12.00» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական պահպանության ծառայության պետ 12.00»,

2) «Պետական պահպանության ծառայության պետ 10.00» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

3) «Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 8.50» պարբերությունիցհետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ 8.50»,

4) «Պետական պահպանության ծառայության պետի առաջինտեղակալ 8.50» եւ «Պետական պահպանության ծառայության պետիտեղակալ 7.50» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հավելվածի վերնագրից «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը հանել:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը,  բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: